Գիտություն 

Հոգեբանները` ժեստերի լեզվի մասին

Դիմացինին հասկանալու համալ,  պետք է սովորել թարգմանել այն, ինչի մասին նա չի խոսում:  Ժեստերի լեզուն պայմանականորեն անվանում են համր լեզու, բայց այն հաճախ ավելի խոսուն է լինում, քան մեր արտահայտած բառերը, բացատրությունները։ Ժեստերի միջոցով մենք շփվում ենք, հաղորդակցվում, հասկանում իրար, արտահայտում տարաբնույթ հույզեր, հավանություն տալիս կամ հակառակվում դիմացինին:



Ջոն Ստյուարտ Մյուլլերի «Խաբիր ինձ» ֆիլմում կա ժեստերի և դրանց վերլուծման մի հսկայական շտեմարան, հենց դա էլ գրավում է դիտողին, ով ցանկանում է ավելին իմանալ իր մտերիմների, ընկերների, սիրելիների մասին և, ինչու չէ, սովորել տիրապետել սեփական ժեստերին: Սակայն, որքան էլ ճիշտ մեկնաբանված լինեն ֆիլմերը, համոզիչ գրքերն ու բառարանները, պետք չէ մոռանալ մարդուն, նրա անհատականությունը, որ կարող է ինչ-որ չափով պայմանավորել վերջինիս ժեստերն ու միմիկան:



Հոգեբանների կարծիքով, ձեռքերը խաչելու ժեստը, օրինակ, հիմնականում մեկնաբանվում է իբրև ինքնապաշտպանություն, տագնապ: Այդ ժեստը անքաղաքավարի է, որովհետև իբր դու փակում ես քեզ շփման համար: Մինչդեռ իրականում կարող է ճիշտ հակառակը լինել:



Շատերը, լսելով կամ կարդալով ժեստերի մասին մեկնաբանություններ, դրանք ընդունում են «հալած յուղի պես»: Այս իրավիճակում ի հայտ են գալիս կոնֆլիկտներ ու դժվար իրավիճակներ: Նման օրինակները շատ են, օրինակ՝ երբ մարդը տրորում է քիթը կամ շոշափում այն, համարվում է, որ նա սուտ է ասում։ Իրականում մարդու քթի ծայրին մի կետ կա, որի վրա ազդելով` արագորեն կարելի է լավացնել կամ վերականգնել սրտի աշխատանքը:

 


Շատ հոգեբաններ համոզված են, որ  կանայք, լինելով ավելի նրբազգաց, միայն աչքերին նայելով հաճախ ճիշտ են վերլուծում ժեստերի լեզուն, երբեմն ճիշտ էլ կարողանում են ստել, իսկ վերաբերում է տղամարդկանց` նրանք ամեն ինչ նյութականացնում են ու հաճախ, օրինակ, սխալմամբ կարծում են, թե դուր են եկել կնոջը, վերջինս իբր իրենց հետ խոսել է ժեստերով: 

Նույն շարքից