Գիտություն 

Սպիտակուցների 5 թերագնահատված աղբյուր

Վրեժ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


Սպիտակուցը նյութ է, որն անհրաժեշտ է ամբողջ օրգանիզմի համար: Այն անհրաժեշտ է ո´չ միայն մազերի ու եղունգների առողջությունը պահպանելու, այլ նաեւ մկանային աճի համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սպիտակուցի 5 թերագնահատված աղբյուր, որոնք շատերը անտեսում են:



Շատերը գիտեն, որ սպիտակուցի հիմնական աղբյուրը միսն է ու հավկիթը, սակայն գոյություն ունեն նաեւ սպիտակուցների այլ աղբյուրներ, որոնք եւս հարուստ են օրգանիզմին անհրաժեշտ բոլոր նյութերով:

 

գետնանուշ (արախիս),
հունական յոգուրտ (ոչ քաղցր ֆիլտրած յոգուրտ),
տնական պանիր,
չիա արեւածաղիկ,
սիսեռ:

 

Բոլոր այս մթերքները հարուստ են սպիտակուցներով եւ, ի տարբերություն կարմիր մսի, շատ օգտակար են: Հենց այդ պատճառով սպիտակուցային սննդակարգը չպետք է միօրինակ լինի:



Ինչ վերաբերվում է սպիտակուցների օրական չափաբաժնին, ապա ամեն ինչ կապված է մարդու ֆիզիկական տվյալներից եւ ծանրաբեռնվածությունից: Ընդհանուր առմամբ, փորձագետները խորհուրդ են տալիս օրական ստացվող կալորիաների 15 տոկոսը տրամադրել սպիտակուցներին, դա կազմում է օրական մոտավորապես 75 գրամ:

Նույն շարքից