Գիտություն 

Հետաքրքիր փաստեր սուրճի մասին

Սուրճն օգտագործում են գրեթե բոլոր երկրներում: Այն ունի ինչպես օգտակար, այնպես էլ վնասակար ազդեցություն: 19-րդ դարի սկզբին գիտնականները հայտանբերում են կոֆեինը, որը հետագայում պարզաբանելու էր սուրճի առույգացնող ուժը:

 

Սուրճը, համարվում է տոնուսը բարձրացնող միջոց: Մեզանից շատերը սուրճն օգտագործում են քունը ետ վանելու համար, սակայն երևի քչերին է հայտնի, սուրճի մյուս օգտակար հատկությունների մասին:

 

Սուրճը, որի բաղադրության մեջ մտնում են կոֆեին, շաքարներ, ազոտային միացություններ, ճարպեր և այլն, ազդում է նյարդային համակարգի վրա` խթանելով ուղեղի ֆունկցիաները և ռեֆլեքսների արագությունը: Այն կարող է նաև դրական ազդել տեսողության վրա: Այն ազդում է սրտի և անոթների վրա, արագացնում սրտի ռիթմն ու կծկումները, որն իր հերթին թեթևակի բարձրացնում է արյան ճնշումը` չառաջացնելով ոչ հիպերտոնիա, ոչ սրտի կաթված:

 

Այն նպաստում է մարսողությանը և ազդում թոքերի ֆունկցիաների վրա, ավելացնելով շնչառական շարժումների հաճախականությունը: Սուրճն օգտակար է ուժեղ գլխացավի դեմ, հատկապես էսպրեսսո, րիստրետտո տեսակը: Սուրճի բաղադրության մեջ չի հայտնաբերվել քաղցկեղ առաջացնող ոչ մի բաղադրամաս միայն խորհուրդ է տրվում չչարաշահել այս ըմպելիքը, հակառակ դեպքում դա կարող է առաջացնել սրտխառնոց, ձեռքերի դող, անքնություն:

 

Գիտնականները ապացուցել են. ալկոհոլային խմիչքների սիրահարները, ովքեր կանոնավոր օգտագործում են սուրճ, ավելի քիչ են վտանգվում` հիվանդանալու լյարդի ցիռոզով: Իհարկե, չհիվանդանալու համար ավելի լավ է դադարել խմելը: Բայց փաստերի հետ չեն վիճում:

 

Գիտնականները պարզել են, որ օրվա մեջ 1-2 բաժակ սուրճը բարձրացնում է տրամադրությունը և ընդհանուր ինքնազգացողությունը: Դրա համար պետք է շնորհակալություն հայտնել դոպամինին՝ նյութ, որը, գիտնականների կարծիքով, պատասխանատու է սուրճ ըմպելիքից մեր կախվածության համար: Բայց մի ոգևորվեք: Նույն հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր օրվա մեջ խմում են 2 բաժակից ավելի սուրճ, վտանգում են իրապես հասկանալու, թե ի՞նչ են իրենցից ներկայացնում խուճապային գրոհների նոպաները:


Նրանց, ում մասին ասում են , որ ունեն «օրիորդական հիշողություն», նույնպես չի խանգարի օրվա մեջ մի քանի գավաթ սուրճը. գիտնականները հաստատում են, որ սուրճը բարելավում է կարճատև հիշողությունը: Հնարավոր է՝ այս ամենը նրա օրգանիզմի վրա խթանիչ ազդեցության մեջ է:


Չնայած սուրճի այդքան դրական կողմերին և հատկություններին՝ պետք չէ հատուկ սկսել խմել, հատկապես եթե մինչ այդ ձեզ չեք դասել սուրճի սիրահարների շարքին: Սուրճի սիրահարները պետք է հիշեն, որ, չնայած շատ հետազոտություններ խոսում են օրական 3 գավաթ սուրճի օգտակարության մասին, ըմպելիքի քանակը խիստ անհատական է:

Նույն շարքից