Գիտություն 

Լոլիկով դիմակներ դեմքի համար

analitik.am

Լոլիկից կարելի է պատրաստել կոսմետիկ դիմակներ, որոնք  թարմացնում են, խոնավացնում, ձգում, մաքրում մաշկը:



Նորմալ և չոր մաշկի համար

Մեկ ճաշի գդալ վարսակի փաթիլները լցրեք կաթի մեջ, որպեսզի թանձր զանգված ստացվի, ավելացրեք մեկ լոլիկի հյութ: Դիմակը քսեք դեմքին և վզին: 20-30 րոպե հետո լվացեք գոլ, ապա սառը ջրով:

2 ճաշի գդալ լոլիկի հյութը խառնեք 2 ճաշի գդալ ալյուր հետ: Դիմակը քսեք դեմքին և վերևից դրեք անձեռոցիկ: Թողեք այդպես 15-20 րոպե, այնուհետև լվացեք:

Կես լոլիկը խառնեք ձվի սպիտակուցի և մի քանի կաթիլ ձիթապտղի հետ: Լավ խառնեք և քսեք դեմքին: 10 րոպե հետո լվացեք սառը ջրով:

Տրորեք 1 միջին չափի լոլիկ, ավելացրեք մեկ դեղնուց և վարսակի ալյուր այնքան, որ խառնելիս թանձր, միատարր զանգված ստացվի: Քսեք դեմքին և պահեք այդպես 10-15 րոպե, լվացեք գոլ, հետո` սառը ջրով:



Յուղոտ մաշկի համար

Հիանալի է յուղոտ և մեծ ծակոտիներով մաշկ ունեցողների համար: Պարզապես շերտերով կտրեք լոլիկը և դրեք դեմքին, կամ պյուրե ստացեք և քսեք դեմքին: Պահեք 15-20 րոպե և լվացեք սառը ջրով:

Միջին չափի լոլիկն անցկացրեք քերիչով: Ավելացրեք 1 ճաշի գդալ ալյուր և 1ճաշի գդալ կիտրոնի հյութ: Քսեք դեմքին և պահեք այդպես 15-20 րոպե: Լվացեք սառը ջրով:

Լոլիկի միջուկը տրորեք, ավելացրեք 1 ձվի սպիտակուց: Քսեք դիմակը դեմքին և թողեք այդպես 10-15 րոպե: Լվացվեք սենյակային ջերմաստիճանի ջրով :

Նույն շարքից