Գիտություն 

Google-ը կհաշվի սննդի կալորիաները

Ամերիկյան Google կորպորացիան հայտնել է, որ մոտ ժամանակներում կներկայացնի բջջային նոր հավելված, որը դուր կգա առողջ ապրելակերպի և ֆիթնեսի սիրահարներին։ Ընկերությունը ծրագրային ապահովում է մշակում, որպեսզի այն հաշվի սննդի կալորիաները լուսանկարների միջոցով:



 

Im2Calories նախագիծն օգտագործում է խորը ուսուցման բարդ ալգորիթմեր և պատկերի յուրաքանչյուր պիկսելի խորությունը` որոշելու համար չափաբաժնի տեսակն և քանակը: Չնայած, որ ծրագիրը դեռ հետազոտման ու մշակման փուլում է, ընկերությունն արդեն որոնում է այլ իրավիճակներում այդ տեխնոլոգիայի օգտագործման հնարավորության տարբերակները: 

Նույն շարքից