Առողջապահություն 

Ալյուրի հարստացման ծրագիրը կքննարկվի Հայ բժիշկների միջազգային համագումարում – նախարար

Ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը կքննարկվի հուլիսին կայանալիք Հայ բժիշկների միջազգային հերթական համագումարում։ Այս մասին ասաց Հայաստանի առողջապահության նախագահ Արմեն Մուրադյանը Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի հետ հանդիպման ժամանակ։

Օլգա Կազանսկայան տեղեկացրեց, որ Ռուսաստանի Դաշնությունում վիտամիններով հարստացվում է նախադպրոցական եւ դպրոցական երեխաների սնունդը։

Արմեն Մուրադյանը նշեց, որ Հայաստանում արդեն մի քանի տարի է, ինչ քննարկվում է ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը, որը նպատակ ունի կանխարգելել արատներով ծնունդներն ու բազմաթիվ հիվանդություններ։

 

«Բնակչության առողջության պահպանման համար կարեւոր այս ծրագիրը կքննարկվի նաեւ հուլիսին կայանալիք Հայ բժիշկների միջազգային հերթական համագումարում, կլսենք աշխարհում ճանաչված մասնագետների կարծիքները»,-ասաց նախարարը։

Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետը նշեց, որ առողջապահական ծրագրերը երբեմն արժանանում են ոչ մասնագիտական քննադատության։

«Առողջապահությունը շատ զգայուն ոլորտ է։ Ես կարծում եմ, որ խիստ բժշկական հարցերին պետք է մասնագետները լուծումներ տան»,-ասաց առողջապահության ոլորտը համակարգող փոխնահանգապետը։

Նույն շարքից