Մայիսի 3- ին «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությունը երեխաների ընտանիքների հոգսերը թեթևացնելու նպատակով կազմակերպել է RUN YEREVAN վազքի մրցույթ, որից ստացված հասույթով գնելու են տեխնիկա հաշմանդամ երեխաների համար:
«Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությունում գրանցված է մայրաքաղաքից և Հայաստանի տարբեր շրջաններից 150 երեխա։ Երեխաների վերականգնողական բուժման ծախսերը հոգալու համար այս կազմակերպությունը բազմաթիվ ծրագրեր ու նախագծեր է կազմակերպել: Դրանցից մեկն էլ արդեն երկու տարի կազմակերպվող վազքի մարաթոնն է: Հաշվի առնելով նախորդ տարի կազմակերպած մրցույթի արդյուքները՝ հասարակական կազմակերպությունն այս տարի նախաձեռնել է նման միջոցառում, որին մասնակցելու են հայտնի շատ դեմքեր ու բարեգործական կազմակերպություններ։
Այս տարվա միջոցառումը տեղի է ունենալու մայիսի երեքին Բուսաբանական այգում: 2012 թվականից Հայաստանում գործում է «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որի առաքելությունն է աջակից լինել ֆիզիկական թույլ կարողություններով երեխաներին՝ դառնալ հասարակության լիիրավ անդամներ:
Աշխարհում շատ հայտնիներ են տառապել մանկական ուղեղային կաթվածով: Խնդիրը նման երեխաներին հասարակության լիիրավ անդամներ դարձնելն է: Մանկական գլխուղեղի կաթվածով երեխաների` հասարակությանը լիարժեք ինտեգրելու գործընթացը շատ երկրներում բավականին երկար ճանապարհ է անցել և դրական ակնհայտ արդյունքներ արձանագրել: