Կաղամբի տերևները կարող են օգտակար լինել այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են՝ բրոնխիտը, կոկորդի բորբոքումը, գլխացավը, փտախտը, ճիճուները, թարախային խոցերը և այլն:
Կաղամբի տերևների միջոցով կարող եք բուժել նաև հոդացավերը, վարիկոզային երակները, միգրենը, այրոցները, ակնեն և ջլերի բորբոքումը: Նախքան վնասված կամ ցավոտ հատվածին կաղամբի տերև դնելը, այն լվացեք և չորացրեք: Վիրակապի միջոցով ամրացրեք տերևները ցավոտ հատվածի վրա և թողեք այն ամբողջ գիշեր:
Դա կրկնեք մի քանի օր, որից հետո կտեսնեք դրա հրաշալի արդյունքը: Վնասվածքների դեպքում Վնասվածքները բուժելու համար կաղամբի տերևներն իսկական հրաշք են: Մինչև տերևները կտրատելը՝ դրանք լվացեք և հարթեցրեք՝ օգտագործելով շիշ կամ գրտնակ:
Օգտագործելուց առաջ՝ մի քանի վայրկյանով այն դրեք միկրոալիքային վառարանի մեջ: Վնասվածքի վրա դրեք կաղամբի տերևը, համոզվեք, որ տերևն ամբողջովին ծածկում է վնասվածքը: 2 ժամը մեկ փոխեք տերևը:
Փորլուծության և ստամոքսի խոցերի դեպքում Կարող եք ազատվել փորլուծությունից և աղիքային բորբոքումներից՝ օգտագործելով մեկ կամ երկու բաժակ կաղամբի հյութը:
Կաղամբի հյութը նաև հրաշալի է ստամոքսի խոցի դեպքում: Գլանային բորբոքումների դեպքում Կաղամբի տերևները դրեք գլանների հատվածում և թողեք մնա ամբողջ գիշեր:
Կրկնեք այս գործողությունը՝ մինչև բորբոքումն ամբողջությամբ անցնի: Սակավարյունության դեպքում Կաղամբը պարունակում է հսկայական քանակությամբ հանքային աղեր, վիտամիններ և քլորոֆիլներ: Ահա թե ինչու, այն մարդիկ, ովքեր տառապում են սակավարյունությամբ, պետք է օգտագործեն հում կամ շոգեխաշած կաղամբ: Անեմիայով տառապող մարդիկ պետք է խմեն 2 բաժակ կաղամբի հյութ: