Ինչպես հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը, «NordStar» ավիաընկերության ինքնաթիռի ուղևորուհին Կրասնոդարից Նորիլսկ թռչելիս, Նովոսիբիրսկի և Նորիլսկի միջև, տաս հազար մետր բարձրության վրա ծննդաբերել է: Կինը տղա է ունեցել ինքնաթիռի մեջ: Նորածնին անվանակոչել են Արսենի:
Ծննդաբերության ժամանակ կնոջն օգնել են ուղեկցորդուհիներըˋ ապահովելով երեխային և նորածնին առաջին անհրաժեշտության իրերով:
Վայրէջքից հետո նորածնին ու նրա մայրը հանձնվել են շտապօգնության աշխատակիցներին