Առողջապահություն 

Լիբերիայում հաջողվել է հաղթահարել Էբոլա վիրուսը

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Լիբերիայում հաջողվել է հաղթահարել Էբոլա վիրուսը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդագրության համաձայն Լիբերիան ներկայումս ձերբազատվել է մահացու վիրուսի սպառնալիքից:

 

Լիբերիայում վերջին 42 օրվա ընթացքում չի գրանցվել վիրուսի բռնկում:

Նախօրդ տարվա սեպտեմբերին աֆրիկյան այս երկրում օրեկան գրանցվում էր 400 վիրուսակիր:

Էբոլան, հիմնականում տարածված լինելով Արեւմտյան Աֆրիկայի երկրներում, դարձել է շուրջ 11 հազար մարդու մահվան պատճառ:

 

Վիրուսը դեռեւս ակտիվ է Սիեռա-Լիոնեում ու Գվինեայում:

Նույն շարքից