«Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը, այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով ալյուրի մեջ ֆլորաթթվի հավելման խնդրին, ասաց, որ դրանով խախտվում է սպառողի ընտրության, սպառողի լսված լինելու, տեղեկատվության և անվտանգության իրավունքները:
«Թույլ չեն տալիս, որ սպառողը, ով ամբողջ աշխարհում թելադրողն է, կատարի իր ընտրությունը»-ասաց նա և նշեց, որ իրենց ասոցիացիա օրական 15-20 մարդ է զանգում և բարձրացնում այդ հարցը:
«Սպառողների ազգային ակադեմիայի» փոխնախագահ Ռուբեն Հայթյանը նշեց, որ ոչ ոք չգիտի՝ ինչ տեսակի ալյուրի հաց է ուտում: Նա ևս մտահոգիչ է համարում այս օրենքը:
«Ասում են, որ 37 տոկոս երեխաների սակավարյունությունը երկաթի, ֆլորաթթով է պայմանավորված, սակայն դա չեն ապացուցում»-ասաց նա և նշեց, որ գլոբալիզացիան նախատեսում է բնակչության աճի նվազում:
Նա ներկայացրեց այն երկրները, որոնք հրաժարվել են դա կիրառելուց և նշեց, որ այդ երկրների թվին պատկանում է Թուրքիան, Վրաստանը մեկ տարի կիրառել է, հետո հրաժարվել է։ Իսկ աֆրիկյան, լատինամերիկյան երկրներում այն կիրառվում է, և նկատելի է, որ քաղցկեղի դեպքերը ավելացել են:
«Երևի իշխանությունները չեն ուզում միջազգային կառույցներին նեղացնել»,-ասաց նա և առաջարկեց միայն թիրախային խմբերի համար ֆլորաթթուն ավելացնել:
Կենսաֆիզիկոս Աշոտ Կարապետյանը ևս կարծում է, որ դրանով մարդու հիմնական իրավունքներն են խախտվում: Նա խոսեց ֆլորաթթվի ազդեցության մասին, և նշեց, որ հնարավոր է՝ ֆենիմիզացում տեղի ունենա արական սեռի մոտ, անչափահասները ռիսկի կենթարկվեն, իսկ հղի կնոջ պտուղը շատ ավելի մեծ ռիսկի է կենթարկվի: