Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Միացյալ Նահանգներում թռչնագրիպը նոր նահանգներ է ընդգրկում:
Նեբրասկա նահանգում թռչնագրիպ բռնկումների հետեւանքով մտցվել է արտակարգ իրավիճակ:
Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում թռչնագրիպի վիրուսով արդե վարակվել են շուրջ 33 միլիոն հավ ու ընտանի թռչուններ:
Թռչունների մի մասը արդեն ոչնչացվել է, իսկ մյուս մասը կվնասազերծվի առաջիկայում:
Ավելի վաղ արտակարգ իրավիճակ էր հաստատվել Այհովա, Մինեսոթա, Վինսկոսին նահանգներում:
Ամենաշատը թռչնագրիպի վարակի դեպքեր գրանցվել է Այհովա նահանգում, որտեղ ոչնչացվել է 26 միլոն թռչուն:
Դա մի շարք նահանգներում հանգեցրել է ձվի ու թռչնամսի թանկեցմանը:
Թռչնագրիպը ընդհանուր առմամբ ընդգրկել է միացյալ նահանգների առնվազն 16 նահանգներ:
Հիշեցնենք, որ թռչնագրիպի այս տեսակը անմիջականորեն կենդանիներից չի փոխանցվում մարդկանց: