Առողջապահություն 

Հայաստանի մանկապարտեզներից մեկի վեց սաներ աղիքային գանգատներով տեղափոխվել են հիվանդանոց

Արմավիր քաղաքի թիվ 9 մանկապարտեզի 6 սաներ մայիսի 15-18-ն ընկած ժամանակահատվածում աղիքային գանգատներով դիմել են Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։



Ներկա պահին հիվանդանոցում բուժվող 6 երեխայի վիճակը մասնագետները գնահատում եմ միջին ծանրության։ Կազմակերպված բուժման արդյունքում նկատվում է առաջխաղացման դրական տեղաշարժ։



Ահազանգն ստանալուն պես նախարարության մասնագետները տեղում իրականացրել են համաճարակաբանական մանրակրկիտ հետազոտություններ։



Վարակի աղբյուրը պարզելու նպատակով կենսաբանական նյութի նմուշառումներ են կատարվել հիվանդներից և մանկապարտեզի սպասարկող անձնակազմից, ինչպես նաև խոհանոցից և խմբասենյակներից։



«Ձեռնարկվել են կանխարգելիչ և հակահամաճարակային համալիր միջոցառումներ։ Հնարավոր այլ հիվանդներին վաղաժամ հայտնաբերելու նպատակով մարզպետարանի հետ համատեղ կիրականացվեն բակային համայցեր», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Նույն շարքից