«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ՀՀ վերահսկիչ պալատը նախորդ տարի ստուգումներ է իրականացրել Արմավիրի մարզում գործող բժշկական հաստատություններում և այնպիսի խախտումներ է հայտնաբերել, որ դժվար է անգամ պատկերացնել:
Այսպիսով, ՎՊ ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Զ Մ. Մկրտչյանի անվան Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ում 4 դեպքով պայմանագրեր են կնքվել հիվանդների հետ, որոնց իրագործման նպատակով պետբյուջեից վճարվել է 464 հազար դրամ: Իսկ «Վաղարշապատի հիվանդանոց» ՓԲԸ-ում 2 դեպքով կնքված պայմանագրերի իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 211 հազար դրամ:
«Նշենք, որ այս պայմանագրերով հիվանդներին պետպատվերով են բուժօգնություն ցույց տվել, սակայն հիվանդների ախտորոշումները չեն հիմնավորվել առկա համապատասխան բժշկական փաստաթղթերով, բայց բյուջեից ստացել են ընդհանուր 675 հազար դրամ»: