Առողջապահություն 

Կրետե կղզում կայծակնահար են եղել 2 ռուս զբոսաշրջիկներ

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Կրետեւում գտնվող ռուսաստանյան զբոսաշրջիկների 15 մարդուց բաղկացած խումբը ենթարկվել է կայծակնահարության:

 

Զբոսաշրջիկներից 2-ը հոսպիտալացվել են, նրանց վիճակը բնութագրվում է ծանր:

 

Դեպքը տեղի է ունեցել հնագիտական արգելոցում: Սկսված տեղատարափ անձրեւից զբոսաշրջիկները փորձել են պատսպարվել ծառերի ներքո, սակայն, կայծակի հարվածից 2 մարդ տեղում ինֆարկտ է ստացել:

Շոկային վիճակում գտնվող մյուս զբոսաշրջիկները առանձնապես չեն տուժել:

 

Նույն շարքից