Առողջապահություն 

Այսօրվա ծնողները ավելի գրագետ են վերաբերվում իրենց երեխայի հոգեկան առողջությանը․ հոգեբան

Ծնողները վաղ տարիքից պետք է երեխայի հետ այնպես զբաղվեն, որ նա հոգեբանական կայուն հիմք ունի և կարողանա դիմակայել կյանքի բոլոր դժվարություններին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Աննա Բադալյանը։
 



«Ծնողները պետք է կարողանան անել այնպես, որ երեխան կարողանա ընկալել, ընդունել իրականությունը, կյանքն իր դժվարություններով և բարդություններով։ Համեմատության համար ասեմ, որ այսօրվա ծնողները ավելի գրագետ են վերաբերվում իրենց երեխայի հոգեկան առողջությանը։ Կարողանում են ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ կայուն անհատականություններ մեծանան»,- ասաց նա։
 



Մանկաբույժ  Աննա Բալայանը, խոսելով երեխաների առողջության մասին, նշեց, որ հարցը պետք է դրվի առողջ ապրելակերպի վրա և այստեղ  բոլորն անելիք ունեն։

 

«Այս հարցը հաճախ կապված չէ երկրի սոցիալական վիճակից։ Պարզապես երեխային պետք է  ճիշտ սնունդ մատուցել,  ճիշտ օրվա ռեժիմ ստեղծել։ Երեխայի համար ընտրել անվտանգ խաղալիքներ։ Քչերն են մտածում խաղալիքի անվտանգության մասին։ Խաղալիքը պետք է զարգացնի դրականն ու բարին և ոչ մի դեպքում ագրեսիա ու չարություն»,-ասաց նա։

Նույն շարքից