Առողջապահություն 

Ինչպե՞ս են պայքարում ծխելու դեմ տարբեր երկրներում

Տարբեր երկրներում ծխախոտի դեմ պայքարի տարբեր միջոցներ են ձեռնարկում: Ներկայացնում ենք դրանցից ամենահետաքրքիր մեթոդները.

 

 

ԱՄՆ

ԱՄՆ յուրաքանչյուր նահանգ ծխախոտի դեմ օրենքներ ունի: Նյու Յորքում չի կարելի ծխել հասարակական վայրերում կամ ծառայողական տրանսպորտում, եթե չունեք հավելյալ 1000 ԱՄՆ դոլար տուգանք վճարելու համար: Իլլինոյսում ծխողները կարող են հանգիստ վայելել ծուխը միայն իրենց տանը, անձնական ամտոմեքենայում կամ հյուրանոցների հատուկ ծխողների համար նախատեսված սենյակներում: ԱՄՆ-ում ծխողների համար բժշկական ապահովագրումը մի քանի անգամ ավելի թանկ արժե, քան չծխողների դեպքում:

 

Իտալիա


Իտալիայում ծխելու դեմ պայքարում են փորձված մեթոդներով՝ տուգանքի սահմանում: Հասարակական վայրում ծխելու համար սահմանված է 250 եվրո տուգանք, իսկ եթե մոտակայքում հղի կին կամ երեխա կա, ապա տուգանքը կրկնապատկվում է: Գրեթե ամեն քայլափոխի փակցված են պաստառներ, որոնք հիշեցնում են քաղաքացիներին և տուրիստներին, որ ծխելը հասարակական վայրերում խիստ հսկողության տակ է:

 

 

Շվեդիա

Շվեդիայում ծխախոտն արժի շատ ավելի թանկ, քան աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Այստեղ այն աշխատակիցներին, որոնց հաջողվել է թողնել ծխելը, խոշոր պարգևավճար են տալիս: Անգամ ուսանողները, որոնք ուզում են կրթաթոշակ ստանալ, նախ պետք է հրաժարվեն ծխելուց:

 

 

Դանիա

 

Դանիայում արգելված է ծխել աշխատավայրում և հասարակական վայրերում: Ծխախոտը շատ թանկ արժե: Ծխախոտի դեմ պայքարին աջակցում է նաև Մարգրետե 2-րդ թագուհին, ով նույնպես ծխող է:

 

 

Մեծ Բրիտանիա 

 

Այս երկրում արգելված է ծխել բոլոր փաբերում, ակումբներում, ռեստորաններում և զվարճանքի այլ վայրերում: Միակ տեղը, որ կարելի է ծխսել, երևի թե բանտախուցն է: 

 

Բելգիա 

 

Ծխելը բելգիացիների ազգային հատկանիշներից է, ուստի հակածխախոտային մեթոդների կիրառումը շատ սառն ընդունվեց բելգիացիների կողմից: Բելգիայի շրջաններից մեկում իշխանությունները  գործատուներին հանձնարարեցին հստակ նշել, թե աշխատակիցներն ինչքան ժամանակ են ծախսում ծխելու վրա և ամսվա վերջում այդ ժամերի գումարը հանել աշխատավարձից:

 

 

Նիդեռլանդներ

Հոլանդիայի յուրաքանչյուր քաղաքացի, ով չի ծխում, կարող է հանձնել նիկոտինային թեսթ, և եթե հաստատվի, որ նա կախում չունի նիկոտոինից, ապա ամսեկան 200$ կստանա պետությունից: Ահա այսպիսի մոտիվացնող մեթոդ է կիրառվում Նիդեռլանդներում:

 

 

 

Կանադա 

 

Կանադայի բոլոր ռեստորաններում, կաֆեներում և  բարերում մոխրաման չկա: Իսկ տաբակ արտադրող ընկերություններին արգելված է ֆինանսավորել սպորտային մրցումներ:

 

 

 

Սինգապուր

 

Այստեղ արգելված է ծխախոտի գովազդը, բոլոր հասարակական վայրերում արգելված է ծխել: Սինգապուրի տարածք կարելի է բերել ընդամենը մեկ տուփ սիգարետ, որի վրա  էլ պետք է անպայման գրված լինի SDPC (Singapore Duty-Paid Cigarettes), այլապես այն կառգրավվի ոստիկանների կողմից: Մեկից ավելի տուփ սիգարետ Սինգապուտ մտցնելու դեպքում, պետք է սահմանի մոտ դրանք հայտարարագրել: 

 

Բութան

Դեռ 17-րդ դարում է այստեղ արգելվել ծխելը, իսկ այժմ էլ երկրի ամբողջ տարածքում արգելված է ծխախոտի վաճառքը: Եթե ուզում ես ծխել, գնա հարևան  երկիր: Թաքուն ծխախոտ վաճառողներին այստեղ մի քանի տարի բանտարկված կյանք է սպասվում:

 

 

Հետաքրքիր է, որ Բութանը նման խիստ միջոցներ է կիրառում ոչ թե մարդկանց առողջության մասին մտածելով, այլ այս երկրում կարծում են, որ ծխախոտը փչացնում է մարդու կարման: 

 

Նույն շարքից