Առողջապահություն 

ԳՖՀ նախկին կանցլերը շտապ կարգով հոսպիտալացվել է

analitik.am

Գերմանիայի նախկին կանցլեր Հելմութ Կոլը ստամոքսի վիրահատությունից  հետո տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։


Գերմանական լրատվամիջոցները  հայտնում են, որ վիրահատությունից հետո նախկին կանցլերը երկար ժամանակ անգիտակից վիճակում է եղել, որի պատճառով որոշում է կայացվել տեղափոխել նրան ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Հիմա Կոլը Հայդելբերգի համալսարանական հիվանդանոցում է, որտեղ մեկ ամիս առաջ նա կոնքազդրի հոդի վիրահատություն էր տարել, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։


Ապրիլի 3-ին Կոլը դարձավ 85 տարեկան։ Նա Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրել է 1982-1998թթ.։ 

Հենց նրա օրոք է տեղի ունեցել ԳՖՀ-ի եւ ԳԴՀ-ի միավորումը։

Նույն շարքից