Մշակույթ 

Մեծ Բրիտանիայում կայացել է BAFTA մրցանակաբաշխությունը (ֆոտոշարք)

Լոնդոնում կիրակի կայացել է Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի ակադեմիայի BAFTA մրցանակի հանձնման արարողությունը, հայտնում է Комсомольская правда-ն։

 

Լրատվական լուրերի թողարկման համար մրցանակի է արժանացել ITV հեռուստաալիքը. ժյուրին ընդգծել է նախորդ տարի մայիսի 22-ին երկու իսլամիստների կողմից բրիտանացի զինվորականի սպանության մասին ռեպորտաժները։

 

Մեծ Բրիտանիայի լավագույն սերիալ է ճանաչվել «Թագադրման փողոցը»՝ հորինված Ուեզերֆիլդ քաղաքի մասին։ Սերիալի առաջին մասը ցուցադրվել է դեռևս 1960-ին, մինչ օրս թողարկվել է ավելի քան 8.000 սերիա։

 

Գիտական ֆիլմի համար մրցանակի է արժանացել հայտնի լրագրող և հաղորդավար Դևիդ Աթենբորոն։ Նրա ֆիլմը նկարահանվել է 3D ձևաչափով Լոնդոնի Բնագիտության թանգարանում։

 

Մրցանակաբաշխության կարմիր գորգին հայտնվել են Մարտին Ֆրիմանը, Ջիմ Բրոդբենտը, Դենի Դայերը, Աարոն Փոլը և այլք։

Նույն շարքից