Երուսաղեմում ցուցադրվել է եբրայերեն Աստվածաշնչի մանրակերտ կրկնօրինակը: Սրա մասին հայտնում է BBC-ն:
Երուսաղեմի Իսրայելի թանգարանում ցուցադրված այս Աստվածաշունչը համարվում է Սուրբ գրքի ամենափոքր նմուշը աշխարհում:
Նանոաստվածաշունչը քորոցի գլխիկի չափ է, սակայն տեղավորում է 1,2 մլն տառ, որոնք զետեղված են ոսկյա և սիլիկոնե չիպում` հատուկ տեխնոլոգիաների միջոցով: