Մշակույթ 

Երևանի կրկեսի նոր շենքը կբացվի 2016 թ.–ի վերջին. Սոս Պետրոսյան

Երևանի պետական կրկեսի նոր շենքը կբացվի 2016 թ.–ի վերջին, չորեքշաբթի լրագրողներին ասաց կրկեսի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը։



 

«Այս պահին կառուցվում է շենքի երրորդ հարկը, մեզ հաջողվել է լուծել լայնամասշտաբ ֆինանսական հարցեր, որոնք ավելի վաղ խոչընդոտում էին նախագծին։ Դեռևս չեմ կարող նշել կրկեսի բացման կոնկրետ օրը, սակայն նախատեսվում է դա անել 2016 թ.–ի վերջին», – ավելացրեց Պետրոսյանը։



Նա նաև նշեց, որ ավելի վաղ նախատեսվում էր ամրապնդել կրկեսի` արդեն գոյություն ունեցող շենքը, ինչի համար մեծ գումարներ ծախսվեցին։ «Մեզ, սակայն, հաջողվեց համոզել (իրավասու անձանց), որը հարկավոր է կառուցել նոր շենք, քանի որ բավարար չէ պարզապես ամրապնդել այն։ Չէ՞ որ ժամանակակից կրկեսային ներկայացումները պահանջում են ավելի արդիականացված տարածք», – ընդգծեց Պողոսյանն` ավելացնելով, որ նոր շենքը թույլ կտա հանդիսատեսին ներկայացնել մասշտաբային կրկեսային ներկայացումներ։



Միաժամանակ Պետրոսյանը նշեց, որ Երևանի կրկեսի թատերախումբը շարունակում է ակտիվ գործունեությունը` շրջագայելով տարբեր երկրներում։ «Շատերը մտածում եմ, որ եթե կրկեսի շենքը փակվել է, ապա կրկեսային ներկայացումները ևս դադարեցված են, սակայն պետք է նշեմ, որ մեր բոլոր արտիստներն ակտիվորեն աշխատում են` շրջագայելով ողջ աշխարհով, չէ՞ որ կրկեսային արտիստի աշխատանքը, ըստ էության, պայմանագրային է, և այն չի պահանջում, որպեսզի արտիստը կապված լինի կոնկրետ տարածքի հետ», – նշեց կրկեսի գեղարվեստական ղեկավարը։



Նախատեսվում է, որ կրկեսի` նոր հինգ հարկանի շենքը համալրված կլինի գերժամանակակից սարքավորումներով և կարող է տեղավորել մոտ 2300 հանդիսատես` նախկին 1563–ի փոխարեն։ Նախատեսված է կառուցել նաև ստորգետնյա երկհարկանի ավտոկանգառ։ 

Նույն շարքից