Մշակույթ 

Երբեք մի գնա ամբոխի ետևից, այլ առաջնորդիր նրան. Մարգարեթ Թետչեր

Մարգարեթ Թետչերն առաջին կին վարչապետն էր ՄԵծ Բրիտանիայի ողջ պատմության մեջ: Նրան հավասարապես և՛ ատում, և՛ սիրում էին: Աշխարհի ամենահզոր կանանցից մեկի` Մարգարետ Թետչերի լավագույն մտքերը.

 

Պլանավորիր քո օրն այսօր և ամեն օր, հետո իրագործիր պլաններդ:

 

 

Միշտ նայիր աչքերի մեջ, այդպես մարդիկ կհիշեն քեզ:

 

 

Ցանկացած կին, ով հասկանում է ընտանիք կառավարելու խնդիրները, մոտ է նաև երկիր կառավարելու խնդիրները հասկանալուն:

 

 

Ի տարբերություն տղամարդկանց, կանայք ավելի հեշտ են «ՈՉ» ասում:

 

Ես շատ համբերատար եմ, բայց կա մի պայման. վերջում իմ ուզածով պետք է լինի:

 

Բնավ էլ պարտադիր չէ համաձայնել զրուցակցի հետ ընդհանուր լեզու գտնելու համար:

 

 

Երբ 10 տարեկանում Թետչերը կարողացավ հաղթել պոետների մի մրցույթում, դպրոցի տնօրենն ասաց նրան.

_Ապրես Մարգարետ, ինչպիսի հաջողություն:

Աղջիկը նայում է կնոջն ու պատասխանում.

_Դա հաջողություն չէր, այլ արժանի վաստակ:

 

 

Ես չեմ ճանաչում մեկին, ով բարձունքի է հասել առանց տքնաջան աշխատանքի: Դա է բաղադրատոմսը: Իհարկե միշտ չէ, որ աշխատանքը Ձեզ բարձունքի կհասցնի, բայց առնվազն շատ մոտ կտանի դրան:

 

 

Հայրս ասում էր, որ երբեք մի գնա ամբոխի ետևից, այլ առաջնորդիր նրան: Մոռացիր «դա չափազանց դժվար է», կամ  «ես դա չեմ կարող անել» բառերը:

 

 

Ինձ չի հետաքրքրում, թե իմ նախարարները որքան են խոսում, քանի դեռ նրանք անում են այն, ինչ ես ասում եմ նրանց:


Աքլորը կարող է բարձր ծուղրուղու կանչել, ձվեր սակայն, հավերն են ածում:

 

Ճանապարհի մեջտեղում կանգնելը շատ վտանգավոր է: Ձեզ կարող են երկու կողմից էլ հարվածել:

 

Եթե ինձ քննադատողները տեսնեն, որ ես քայլելով անցնում եմ Թեմզան, ապա նրանք կասեն, որ ես լողալ չգիտեմ:

 

Աշխատում եմ չհիշեմ, որ կին եմ, ուստի դրա համար կենտրոնանում եմ աշխատանքիս վրա:

 

 

Ես պետք է փոխեմ «Օգնություն տվեք խնդրում եմ» բառերը դեպի «Անենք ամեն ինչ ինքներս» արտահայտությամբ, իսկ «Նստենք ու սպասենք” մտածելակերպը` «Արթնանանք ու գործենք» գաղափարով:

Նույն շարքից