Երևան է ժամանել հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին, ով պատրաստվում է Հայաստանում համերգ տալ երգչուհիներ Անչոկի և Նարի Հարությունյանի հետ։
«Ես այցելել եմ Ծիծեռնակաբերդ: Ինձ համար դա մի իրադարձություն է, որի մասին պետք է բղավել, ոչ թե պարզապես խոսել, որպեսզի այլևս երբեք այն չկրկնվի։ Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն հայ ժողովրդի, այլև մեզանից յուրաքանչյուրի հաղթանակն է։ Իսկ եթե կան մարդիկ, ովքեր դեռ չեն ճանաչում, ուրեմն հարկավոր է բղավել դրա մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց երգիչը։