Մշակույթ 

Հեքիաթային Վենետիկ

Վենետիկն աննկարագրելի ձգողականություն ունեցող մի քաղաք է Իտալիայում, որը դեպի իրեն է գրավում աշխարհի տարբեր անկյունների ռոմանտիկներին: Ավելի քան հարյուր տարի Վենետիկը պահպանում է  անկախ քաղաք-պետության կարգավիճակը:

 

Այս քաղաքը լի է պատմական և մշակութային հուշահամալիրներով, բայց եթե Ձեզ բախտ վիճակվի լինել այնտեղ, ապա մի սահմանափակվեք  հիշարժան վայրերի քարտեզներով, ժամանակ հատկացրեք նաև պարզապես քաղաքի փողոցներով քայլելուն: Քայլեք հատկապես այն փողոցներով, որտեղ գրեթե չկան զբոսաշրջիկներ:: Այս քաղաքում յուրաքանչյուր թաղամաս ունի իր դեմքը: Քաղաքը կառուցված է 117 կղզիների վրա, որոնք իրար են միացված ավելի քան 400 կամուրջներով:

 

Քաղաքի կենտրոնում արգելված է ավտոմեքենաների երթևեկությունը: Ավելի հարմար է,  մեքենան կայանել հարմար մի տեղ և քաղաքի կենտրոն մոտենալ նավակով: Քաղաքի կենտրոնում է գտնվում Սան-Մարկո հրապարակը: Սա նաև քաղաքի ամենացածր կետն է, ինչի պատճառով էլ այն անընդհատ հայտնվում է ջրի տակ:

 

Հրապարակը շրջապատված է հրաշալի կառույցներով, ինչպիսիք են Սան Մարկոյի բազիլիկան, Դոժեյների պալատը, Կամպանիլի զանգակատունը և Մարչիանի գրադարանը:  

 

Վենետիկի հմայքներից է դիմակահանդեսը, որի ընթացքում քաղաքի բոլոր փողոցները լցվում են հազարավոր մարդկանցով՝  դիմակահանդեսային հագուստով և դիմակներով: Ամեն տարի այս դիմակահանդեսը Վենետիկ է բերում հազարավոր տուրիստներ աշխարհի տարբեր ծայրերից: Առաջին անգամ այս դիմակահանդեսն անցկացվել է 1296 թվականին և շարունակվել է վեց շաբաթ: Բազմադարյան պատմություն ունեցող այս դիմակահանդեսն այսօր բավականին շատ է տարբերվում նախկինից և կազմակերպում է հիմնականում զբոսաշրջիկների համար: 

Նույն շարքից