Բալետի աշխարհահռչակ պարուհի Մայա Պլիսեցկայան պահանջել էր իր մահից հետո դիակիզել մարմինը և տարածել մոխիրը Ռուսաստանի տարածքով։ Այս մասին հայտնել է Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
«Վերջին կամքն այսպիսինն է՝ մարմինները պետք է այրել, և երբ վրա հասնի տխուր պահը, մեզանից նա, ով ավելի երկար կապրի, կամ մեր միաժամանակյա մահվան դեպքում մեր աճյունները պետք է միացնել և տարածել Ռուսաստանի վրա»,- ասված է կտակում:
Մայա Պլիսեցկայայի վերջին հրաժեշտը տեղի կունենա Գերմանիայում բացառապես հարազատների շրջանում: