Մշակույթ 

Շառլ Ազնավուրն իր 91-րդ տարեդարձից երեք շաբաթ առաջ թողարկել է նոր ձայնասկավառակ

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն իր 91-րդ տարեդարձից երեք շաբաթ առաջ թողարկել է նոր ձայնասկավառակ, հաղորդում է paris-normandie.fr-ն: «Encore» անվանումը ստացած նոր ձայնասկավառակը երգահանի համար կլինի 51-րդը, վերջին՝ «Toujours» ալբոմը նա թողարկել էր 2011 թվականին:

 


Նոր ձայնասկավառակում աշխարհահռչակ Ազնավուրը մեկտեղել է 12 բոլորովին նոր երգ, որոնք ներկայացնում է որպես նվեր իր միլիոնավոր երկրպագուներին: Նշվում է, որ երգերից մի քանիսը նվիրված են հիմնականում իր անցյալի հիշողություններին, մանկությանը, ինչպես նաև ֆաշիզմի դեմ պայքարին:

 


Ազնավուրն իր 91-րդ տարեդարձը կնշի մայիսի 22-ին։ Ողջ աշխարհում ֆրանսիական երգերի դեսպանը, մի կողմ դնելով հանգստի անցնելու բոլոր մտքերը, նշել է, որ շարունակում է մշտապես երգեր գրել՝ ամեն օր, նշում է paris-normandie.fr-ն:

 

 


 


Նույն շարքից