90-ականների ամենահայտնի խմբերից մեկը՝ Spice Girls-ը վերամիավորվել է ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի ծննդյան 40-ամյակի արարողությանը, գրում է The Telegraph-ը:
Խմբի 5 աղջիկներից 4-ի հանդիպումը տեղի է ունեցել Մարաքեշում, որտեղ խմբի նախկին անդամներից մեկի՝ Վիկտորիա Բեքհեմի աստղային ամուսինը նշել է ծննդյան արարողությունը:
Լուսանկարում խմբի նախկին անդամներն են՝ Մել Սին, Ջերի Հոլիուելը, Էմա Բանտոնը, ինչպես նաև սերիալի հանրահայտ դերասանուհի Եվա Լոնգորիան: