Մշակույթ 

Բուենոս Այրեսի Գրքի միջազգային տոնավաճառում Հայաստանի տաղավարը ներկայացվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տեսքով

Բուենոս Այրեսում անցկացվել է Գրքի  41-րդ միջազգային տոնավաճառը, որն ամեն տարի միլիոնավոր  այցելուներ է ունենում: Գրքի փառատոն-տոնավաճառին Հայաստանը ներկայացել է ընդարձակ տաղավարով:

Ինչպես հաղորդում է Արգենտինայում Հայկական կենտրոնի մամլո ծառայությունը` ի նշան Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցի ոգեկոչման` ինչպես Հայաստանի տաղավարում, այնպես էլ՝  տոնավաճառի ընդհանուր մուտքի մոտ տեղադրվել է  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կրկնօրինակը:
Տաղավարի այցելուներին Հայաստանի և Հայոց ցեղասպանության մասին  տեղեկատվական բուկլետներ են բաժանվել: Տոնավաճառի շաբաթը մեկնարկել է մշակութային միջոցառումներով:  Ցեղասպանության մասին պատմող ելույթով հանդես է եկել պատմաբան Խուան Պաբլո Արթինյանը:

Միևնույն ժամանակ՝ տաղավարում երաժիշտ Առնո Ստեփանյանը   դուդուկով և շվիով  կատարել  է Կոմիտասի և Սայաթ Նովայի գործերը: Տոնավաճառը բաց է լինելու մինչև մայիսի 11-ը:

Նույն շարքից