Մշակույթ 

Ղուրանը հայերեն է թարգմանվել

Առաջին անգամ Ղուրանը կներկայացվի հայերեն լեզվով, գրում է Sabah օրաթերթի կայքը։

 


Թարգմանությունը կատարել է Անկարայի համալսարանի Պատմության, աշխարհագրության ու լեզվի ֆակուլտետի Հայոց լեզվի ու մշակույթի բաժնի ուսանող Յավուզ Այդընը:

 


2500 էջից բաղկացած Ղուրանի հայերեն տարբերակը խմբագրել է «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

 


Արևմտահայերենով ու արևելահայերենով թարգմանված գիրքը տպագրվել է 4.000 օրինակով:

Նույն շարքից