Ծաղիկները բնության հրաշքն են,որոնց միջոցով կարելի է արտահայտել ավելին, քան խոսքերով:
Դրանք համարվել են կյանքի, ուրախության, ստեղծագործության խորհրդանիշ։ Ծաղիկների լեզուն իսկական արվեստ է, որին պետք է կատարելապես տիրապետել:
1.Վարդ.
Կարմիր վարդը նշանակում է սեր, կիրք. «Ես սիրում եմ քեզ», «Չեմ կարող առանց քեզ»:
Գրան Պրի վարդ:Հարգանքի, վեհանձնության, սիրո և վստահության խորհրդանիշ է:«Ինձ թվում է, որ սիրահարվել եմ քեզ», «Ուրախ եմ, որ ծանոթացել ենք»:
Սպիտակ վարդը խորհրդանշում է մաքրություն,անմեղություն, համեստություն և նրբություն:
Դեղին վարդը նշանակում է երջանկություն, ուրախություն: Ծաղիկների լեզվի համաձայն, դեղին վարդը ոչ մի առնչություն չունի դավաճանության կամ խանդի հետ, չնայած այդ տեսակետը շատ տարածված է:
2.Մեխակ.
Հրապուրանք, կանացի սեր, ազատություն, հավատարմություն: Մեխակի նշանակությունը ծաղիկների լեզվում կարող է շատ տարբեր լինել, ամեն ինչ կախված է դրա գույնից:
Սպիտակ` անմեղություն:
Վարդագույնը՝ «ես երբեք չեմ մոռանա քեզ»
Կարմիրը՝ «կարոտում եմ քեզ»
Դեղինը՝ «դու խուսափում ես ինձանից»:
3.Շուշան.
Նարնջագույն շուշանը նշանակում է հետաքրքրություն, սեթևեթանք:«Դու ինձ համար հանելուկ ես», «Քո սիրտն ազա՞տ է»:
Սպիտակ շուշանը` մաքրություն, վեհություն, ազնվություն: «Աստվածային է քո կողքին լինելը»:
Վագրագույն շուշանը` հպարտություն, առատություն և բարեկեցություն :
4.Աստղածաղիկ.
Սիրո, նրբագեղության, ինչպես նաև հուշերի խորհրդանիշ:Չինաստանում աստղածաղիկը նշանակում է ճշգրտություն: Հին ժամանակներում մարդիկ հավատում էին, որ աստղածաղկի վառված թերթիկների հոտը քշում է օձերին: Աստղածաղիկներ էին դրվում ֆրանսիական զինվորների շիրիմներին՝ ի նշան սգի և մահացածների հիշատակի: Գոյություն ունի աստղածաղիկների շուրջ 600 տեսակ, որոնցից ամենահայտնին համարվում է Մոնտե Կազինոյի աստղածաղիկը:
5.Նարգիզ.
Նշանակում է ուժեղ զգացմունքներ, անպատասխան սեր, չարդարացված հույսեր, ասպետություն:«Մնա այդպես հմայիչ», «Արևը միշտ փայլում է, երբ ես քո կողքին եմ»:
6.Կակաչ.
Երևակայության, երազկոտության, երիտասարդության և հաճույքների ձգտման խորհրդանիշ է:
7.Թրաշուշան.
Գլադիատորների ծաղիկ է: Թրաշուշան նվիրողն ուժեղ, վստահելի, փոխհամաձայնություն չճանաչող մարդ է:«Ես իսկապես անկեղծ եմ», «Ոչնչից մի վախեցի'ր»:
8.Գեորգին.
Կամակորություն, անցողիկ սեթևեթանք:«Ես դեռևս պատրաստ չեմ», «Ոչինչ չեմ խոստանում», «Ինչո՞ւ ամեն ինչ բարդացնել»:
9.Ազալիա.
Կանացիության, նրբության, հավասարակշռության, հավատարմության, բայց միաժամանակ՝ կրքի և տխրության խորհրդանիշ: Ազալիան ընդունված է նվիրել անցանկալի բաժանումից առաջ:«Հույս ունեմ, որ կսպասես ինձ», «Ես հավատում եմ քեզ»,«Պահպանի՛ր քեզ ինձ համար»: Ազալիա նվիրող տղամարդը նաև խոստովանում է, որ իր համար միակն է:
10.Ակացիա.
Գաղտնի սեր, միայնություն:Ակացիան զղջումի և սխալներն ընդունելու խորհրդանիշ է:«Դու իմ կյանքի ամենակարևոր էակն ես», «Ինչո՞ւ մենք միասին չենք»,«Արի ամեն ինչ սկզբից սկսենք»: