Իտալիայի Կրեմոնա քաղաքում երկու զբոսաշրջիկներ սելֆի անելու փորձի արդյունքում վնասել են Հերկուլեսի անգին արձանը։
The Local-ի հաղորդմամբ՝ գիշերը զբոսաշրջիկները բարձրացել էին արձանի վրա՝ համատեղ լուսանկար անելու, և պատահաբար կոտրել են մարմարե թագից մի կտոր։
Նշվում է, որ Հերկուլեսի անգին արձանը քաղաքի խորհրդանիշն է։
Մասնագետները գնահատում են հասցված վնասի չափը։