Նյու Յորքում կայացած նորաձևության աշխարհում ամենահայտնի միջոցառումներից մեկին` ամենամյա Met Gala-ին, երգչուհի Ռիհաննան իր հագուստով ցնցել է բոլորին, գրում է eonline.com-ը:
Երգչուհին կարմիր գորգին հայտնվել է դիզայներ Guo Pei-ի վառ դեղին գույնի հսկայական զգեստով:
Հաղորդվում է, որ Ռիհանայի տեսքը ոգեշնչել է համացանցի օգտատերերին հիանալի «մեմերի» շարք ստեղծելու հարցում։
Բարբադոսից երգչուհու շքեղ զգեստը շատ արագ դարձել է Twitter-ում ու Instagram-ում տարածվող «մեմերի» թեմա: