Մշակույթ 

Ամենաազդեցիկ մայրերի վարկանիշային աղյուսակը գլխավորել է Բեյոնսեն

Բրիտանական Working Mother կազմակերպության կազմած ամենաազդեցիկ մայրերի վարկանիշային աղյուսակը գլխավորել է երգչուհի Բեյոնսեն։


Նույն աղյուսակում երգչուհուն հաջորդել են Անջելինա Ջոլին, Վիկտորյա Բեքհեմը, Քերի Վաշինգտոնը, Մադոննան, Բլեյք Լավլին, Ջուլիանա Մուրն ու Ջենիֆեր Լոպեսը:


Վարկանիշային աղյուսակում է հայտնվել նաև Հորդանանի թագուհի Ռանիան, ԱՄՆ առողջապահության նախարար Սիլվիա Մեթյուզ Բերուելը, JP Morgan-ի մենեջեր Մերի Կալահան Էրդոուսը, Yahoo!-ի գլխավոր տնօրեն Մարիսա Մայերը ու այլ հաջողակ ու ազդեցիկ անհատներ:


Working Mother ամսագրի խմբագիրը հայտնել է, որ մասնակիցների ընտրության ժամանակ ամսագրի աշխատակիցները առաջնորդվել են մի շարք չափորոշիչներով:

Նույն շարքից