Շուրջ երկու շաբաթ առաջ լրատվամիջոցները սկսեցին գրել, որ 29-ամյա ռուս մոդել Իրինա Շեյքի և 40-ամյա հոլիվուդյան դերասան Բրեդլի Քուփերի միջև սիրավեպ է ծավալվում։ Սակայն նրանց հարաբերություններն ապացուցող որևէ փաստ չկար:
Հիշեցնենք, որ Ռիհաննան երեկույթ էր կազմակերպել Կոստյումի ինստիտուտի պարահանդեսի (Met Gala-2015) պատվին։ Միջոցառման ընթացքում մանեքենուհին և դերասանը բավականին սառն էին պահում իրենց, կարելի է ասել` նույնիսկ չէին շփվում իրար հետ։ Սակայն փողոց դուրս գալուն պես սիրահարները միմյանց գիրկ են նետվել, գրում է Super.ru–ն։