Եվրատեսիլի պաշտոնական eurovision.tv կայքը տեղեկացնում է, որ «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթի բեմն արդեն պատրաստ է։
Հիշեցնենք, որ մրցույթը կանցկացվի Վիեննայի 15-րդ շրջանում գտնվող Wiener Stadthalle արենայում, որը կարող է տեղավորել 16 հազար հանդիսականի։
60-րդ երգի մրցույթի անցկացման օրերն են մայիսի 19-ը, 21-ը, 23-ը։