Մշակույթ 

Մայիսի 8-ին և 9-ին Շուշիում և Ստեփանակերտում տեղի են ունենալու մի շարք տոնական միջոցառումներ. Դավիթ Բաբայան

 

Մայիսի 8-ին և 9-ին Շուշիում և Ստեփանակերտում տեղի են ունենալու մի շարք տոնական միջոցառումներ, որոնք նվիրված են լինելու Շուշիի ազատագրման 23-ամյակին, որին մասնակցելու են ներկայացուցիչներ Հայաստանից և Սփյուռքից: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ նախատեսվում է ավանդական տոնական միջոցառումների շարք:
 

«Միջոցառումները բաղկացած են երկու հիմնական մասից՝ Շուշի և Ստեփանակերտ: Մայիսի 8-ին միջոցառումներն ամբողջությամբ Շուշիում են լինելու՝ մշակութային իրադարձություններ, տոնավաճառ, համահայկական 6-րդ խաղերի ջահի վառումը»,-տեղեկացրեց Դավիթ Բաբայանը:

Իսկ մայիսի 9-ին արդեն Ստեփանակերտում կլինեն միջոցառումներ՝ այցելություն հուշահամալիր, ծաղկեպսակների տեղադրում Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի հերոսների հուշարձաններին:

«Հրապարակում կլինի նաև ռազմական տեխնիկայի ցուցադրում, համերգներ: Իսկ մայիսի 10-ին Սբ Ղազանչեցոց եկեղեցում կլինի պատարագ՝ պաշտպանության բանակի համար:

 

Նույն շարքից