Քանիե Ուեսթի մոսկվայաբնակ Բագրատ անունով երկրապագուն ժամանել էր Հայաստան, երբ Քիմ Քարդաշյանն ընտանիքի հետ նույնպես այստեղ էր։
Բագրատը Մոսկվայում գնել էր ռեփերի և Adidas ապրանքանիշի համատեղ Yeezy Boost երկու հավաքածուի զույգ կոշիկ և Հայաստանում փորձել էր հանդիպել ռեփերին։
Սկզբում նրան չէր հաջողվել տեսնել ռեփերին և ստորագրություն խնդրել, հետո Բագրատի բարեկամներից մեկը նկատել է Քիմին և Քանիեին երևանյան ռեստորաններից մեկում։ Տղային հաջողվել է վերջապես ստորագրություն խնդրել ռեփերից։
Իսկ այժմ երկրպագուն K'lekt կայքում 11 հազար դոլարով վաճառքի է հանել երկու զույգ կոշիկներից մեկը։