Մշակույթ 

Լեզուների կեսը անհետացման եզրին են. The Washington Post

The Washington Post պարբերականը գրում է, որ այժմ աշխարհում հաշվվում է 7102 կենդանի լեզու. առաջատար է Ասիան՝ 2301 լեզու, այնուհետև Աֆրիկան՝ 2138: 



Պարբերականը գրում է, որ այսօր աշխարհի բնակչության 2/3-ը խոսում է 12 լեզվով: Օգտագործողների թվաքանակով առաջին տեղում չինարենն է՝ 1 մլրդ 400 մլն մարդ է այդ լեզվով խոսում: Առաջին տասնյակում են նաև անգլերենը՝ 527 մլն, արաբերենը՝ 467 մլն, իսպաներենը՝ 389 մլն, ռուսերենը՝ 254 մլն և այլն:

 

Տասնյակը գլխավորում է անգլերենը. այդ լեզվով խոսում են 101 երկրում, այնուհետ արաբերենն է՝ 60 երկրում են խոսում այդ լեզվով, ֆրանսերենը՝ 51 երկրում, չինարեն՝ 33 երկրում, իսպաներեն՝ 31 երկրում, պարսկերեն՝ 29 և այլն:

 

Միաժամանակ 2 հազար լեզու ունի հազարից էլ քիչ օգտագործող: ՅՈՒՆԵՍԿՕ-ն ահազանգում է, որ հենց այդ լեզուներն են առաջիկա մի քանի տասնամյակում կանգնած անհետացման եզրին: Այդ վտանգի տակ են Ամազոնի, Ավստրալիայի, Հարավարևելյան Ասիայի, ԱՄՆ արևմտյան ափերի ժողովուրդների լեզուները:

Նույն շարքից