34 -ամյա Reality TV աստղ Քիմ Քարդաշյանը անապատային ֆոտոսեսիա է ներկայացրել` ցուցադրելով իր բոլոր բարեմասնությունները: Նկարները զետեղված են իր ինտերնետային կայքում Keeping Up With the Kardashians, գրում է dailymail պարբերականը:
Մեկ երեխայի մայրը գուցե աշխարհի ամենաշատ լուսանկարված կինն է, սակայն լուսանկարչի համար իր շորերը հանելուց առաջ նա միշտ անհանգստանում է իր մաշկային հիվանդության պատճառով:
Նա ասում է, որ փսորիազ ունի, և այդ առիթով ոչինչ անել չի կարող, այդ իսկ պատճառով անհարմար զգալու պատճառ չունի: «Այսպիսով, ես ի հայտ եմ բերում իմ բոլոր անվստահությունները ֆոտոսեսիան սկսելուց առաջ, այն հույսով, որ դրանց վրա ոչ ոք չի կենտրոնանա: Ես պարզապես ուզում եմ հաճույք ստանալ և գեղեցիկ արվեստ ստեղծել»: