Մշակույթ 

Սրամտում է Բերնարդ Շոուն

Բեռնարդ Շոուին հարցրեցին.



-Ինչքա՞ն կցանկանայիք վաստակել, որպեսզի ինքներդ Ձեզ երջանիկ համարեիք:

-Ուղիղ այնքան, որքան ես վաստակում եմ իմ հարևանների կարծիքով:

 

 

***                           ***                                      **


Մի կամակոր տիկին հարցրեց Շոուին, թե ինչպես պետք է գրել, որպեսզի դառնաս հռչակավոր գրող:

-Ձախից աջ,- շատ լուրջ դեմքով պատասխանեց Շոուն:


***                            ***                                      **

Ինչ-որ ընդունելության ժամանակ Բեռնարդ Շոուին է մոտեցել մի տիկին ու հարցրել.

-Ինչու Աստված սկզբից ստեղծել է տղամարդուն և միայն դրանից հետո կնոջը:

-Որովհետև,- պատասխանեց մեծ սրամիտը,- Աստված չէր ուզում, որպեսզի տղամարդուն արարչագործելու պահին կինը իրեն խորհուրդներ տար:


***                            ***                                      ***  

 

Շոուն մարմնակազմվածքով նիհար էր: Օրերից մի օր նա պատահական հանդիպեց իր ծանոթին` շատ գեր մի մարդու:

-Միստեր Շոու, նայելով Ձեզ կարելի է մտածել, թե Անգլիայում սով է,- սրամտեց գիրուկը:

-Իսկ Ձեր տեսքը բերում է այն մտքին, որ Դուք եք դրանում մեղավոր,- պատասխանեց Շոուն:

 

 

***                            ***                                      *** 
 

Ինչ-որ պիեսի հեղինակից Շոուն պրեմիերային ներկա գտնվելու հրավեր ստացավ: Սակայն այդ հրավերն ուղարկված է եղել առանց մուտքի տոմսի, իսկ թատրոնում էլ շվեյցարը հրաժարվեց առանց տոմսի նրան ներս թողնել: Միայն թատրոնի ադմինիստրացիայի միջամտության շնորհիվ թյուրիմացությունը հարթվեց:

Ներկայացման ավարտից հետո Շոուն, գտնելով շվեյցարին, ով չէր ուզում նրան թողնել թատրոն, տվեց նրան 1 ֆունտ ստեռլինգ` ասելով. «Ես համոզվեցի, որ ինձ ներս չթողնելով` Դուք իմ բարին էիք ցանկանում»:

 

 

***                            ***                                      *** 


Ինչ-որ ռազմատենչ հոգևորական նախազգուշացրեց Շոուին, որ վերջինիս ստեղծագործությունները նրան դեպի դժոխք կտանեն.

-Դա ինձ չի վախեցնում,- պատասխանեց Շոուն,- Եվ դրախտը, և դժոխքն ունեն իրենց առավելությունները: Դրախտում հոյակապ եղանակ է, իսկ դժոխքում` ընտրյալ հասարակություն:

Նույն շարքից