Մշակույթ 

Վենետիկի կինոփառատոնի միջազգային ժյուրին կղեկավարի Ալֆոնսոն Կուարոնը

Մեքսիկացի հայտնի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնը այս տարի կգլխավորի Վենետիկի կինոփառատոնի միջազգային ժյուրին: Այդ մասին հայտարարել է փառատոնի գեղարվեստական ղեկավար Ալբերտո Բարբերան, գրում է ТАСС-ը:



Կուարոնը Ջորջ Քլունիի և Սանդրա Բալոքի մասնակցությամբ «Ձգողականություն» ֆիլմի համար երկու «Օսկար» մրցանակի է արժանացել: Այդ ֆիլմի պրեմիերան կայացել է Վենետիկի կինոփառատոնում 2013 թվականին:



Նա նաև մի շարք հայտնի ֆիլմերի հեղինակ է, ինչպիսիք են «Հարի Փոթերը և Ազբականի բանտարկյալը» և «Գեղեցիկը»:

Հիշեցնենք, որ Վենետիկի կինոփառատոնը կանցկացվի Լիդո կղզում սեպտեմբերի 2-ից 12-ը:

Նույն շարքից