Մոդել Իրինա Շեյքը չի ուզում նույնիսկ հիշել տղամարդուն, որին տվել է իր կյանքի 5 տարիները, գրում է starslife.ru-ն:
29-ամյա մոդելն իր բոլոր էջերից ջնջել է ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի հետ լուսանկարները, որպեսզի իրեն նրա մասին ոչինչ չհիշեցնի:
Աղբյուրը նշում է, որ հիմա ո՛չ Instagram-ում, ո՛չ Facebook-ում չկա պորտուգալացու ոչ մի լուսանկար: Սա՝ անմիջապես այն բանից հետո, երբ սկսել են խոսել Շեյքի և հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերի հարաբերությունների մասին:
Դերասանի հետ Շեյքը ծանոթացել է ապրիլի վերջին, իսկ վերջերս պապարացին զույգին միասին է լուսանկարել, երբ Իրինան գլուխը դրած է եղել դերասանի ուսին: