Մշակույթ 

Աշխարհահռչակ շանսոնյեն իր ծննդյան օրը համերգ կտա Բեռլինում

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն անկախ պատկառելի տարիքից չի լքում բեմը։ Անգամ իր ծննդյան հոբելյանական 90-րդ տարեդարձն Ազնավուրը պատրաստվում է նշել համերգով։

 

Մայիսի 22-ին իր ծննդյան օրը, շանսոնյեն համերգ կտա Բեռլինում, իսկ 2 օր անց՝ Մայնի Ֆրանկֆուրտում։

 

Ազնավուրի խոսքով՝ իրեն միշտ ոգեշնչել են ֆրանսիական և ամերիկյան երաժշտական ավանդույթները, ջազը, Իսպանիայի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երաժշտությունը։ Նրա ամենահայտնի հիթերից են La Bohème, Je m’voyais déjà, Hier encore, La Mamma ստեղծագործությունները։

 

Ընդհանուր առմամբ  վաճառելվել է 100 մլն սկավառակ։ Բացի այդ, նա հայտնի է նաև որպես դերասան. Ազնավուրը խաղացել է 70-ից ավելի ֆիլմերում։

 

Նույն շարքից