Մշակույթ 

Քեմբրիջում տեղի կունենա Հայոց ցեղասպանության մասին «Օրհանի ժառանգությունը» վեպի քննարկումը

Ցեղասպանության մասին պատմող Ալին Օհանեսյանի «Օրհանի ժառանգությունը» վեպը ճանաչվել է Ամազոնի 2015 թվականի ապրիլ ամսվա լավագույն գիրքը: 

 

Վեպն արժանացել է բարձր գնահատականների բազմաթիվ գրախոսականներում, մասնավորապես՝ New York Times, Elle, Entertainment Weekly պարբերականների կողմից:

 

Գրքի հեղինակ Ալին Օհանեսյանը մայիսի 14-ին ներկա է գտնվելու Քեմբրիջի Porter Square Books-ում: Հայկական մշակութային հիմնադրամի և Ամարաս արվեստի դաշինքի  համահովանավորությամբ՝ միջոցառումը կլինի անվճար, հաղորդում է Armenian Weekly պարբերականը:



Օհանեսյանը Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգ է,  վեպը գրելու համար նա 6 տարի հետազոտումներ է անցկացրել, անգամ ճանապարհորդել է Օսմանյան կայսրության Սեբաստիա շրջանը, որտեղ տեղի էր ունեցել իր նովելի պատմությունը:

 

Վեպի սյուժեի համաձայն, գլխավոր հերոս Օրհան Թուրքօղլուն  պապու մահանալուց հետո վերադառնում է Սեբաստիայի շրջանի Քարոդ գյուղ՝մասնակցելու հուղարկավորությանը, և պարզում, որ իր պապը թողել էր ընտանեկան տունը բոլորովին անծանոթ Սեդա Մելքոնյանին, ով ապրում է ԼոսԱնջելեսի ծերանոցում:  Քեմալին է մնում մի հին լուսանկարչական ալբոմ: Աանարդարությունը շտկելու մտադրությամբ՝ Օրհանը մեկնում է Լոս Անջելես:Այնտեղ նա ոչ միայն բացահայտում է Սեդայի թաքցրած պատմությունն, այլևպարզում, որ Սեդայի անցյալն այժմ սպառնում է քանդել իր ներկան: Եթե Սեդայիպատմությունը բացահայտվեր, այն ընդմիշտ կփոխեր Օրհանի՝ ինքն իր, իրընտանիքի և իր երկրի հանդեպ վերաբերմունքը:

Նույն շարքից