Մշակույթ 

Քեյթ Բլանշետը` իր բիսեքսուալության մասին

Ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշետը  Variety ամսագրին տված հարցազրույցում անկեղծացել է` խոստովանելով, որ երիտասարդ հասակում սիրավեպեր է ունեցել կանանց հետ:


Նա նաև պատմել է նոր ֆիլմի մասին, որտեղ մարմնավորում է բիսեքսուալի. «Իրական կյանքո՞ւմ: Այո, բազմիցս սիրային փորձեր ունեցել եմ կանանց հետ: Իմ բոլոր էքսպերիմենտները ինքնաճանաչողության նպատակն են հետապնդել»:



Նոր նախագիծը, որտեղ խաղում է դերասանուհին, հիմնված է Պատրիցիա Հայսմիթի «Աղի գինը» սկանդալային գրքի վրա, որը լույս է տեսել 1953-ին:

Նույն շարքից