1. Եթե խնդիրը կարելի է լուծել գումարով, ապա՝ դա ոչ թե խնդիր է, այլ՝ ծախս:
2. Աստված մարդուն տվել է երկու ականջ և մեկ բերան, որ նա ավել շատ լսի և՝ ավելի քիչ խոսի:
3. Աստված չի կարող լինել ամենուրեք, այդ պատճառով նա ստեղծել է մայրերին:
4. Բոլորը բողոքում են փողի պակասից, բայց խելքի պակասից ոչ ոք չի բողոքում:
5. Երկու մարդ չի հավատա քո մահվանը՝ նա, ով քեզ սիրում է, և թշնամիդ:
6. Գիտելիքները մեծ տեղ չեն զբաղեցնում:
7. Աստված իմ, խմդրում եմ օգնիր ոտքի կանգնել. ընկնել ես ինքս կարող եմ:
8. Եթե կյանքդ չի փոխվում դեպի լավը, սպասի՛ր և այն կփոխվի դեպի վատը:
9. Երեխաներին լավ դաստիարակում են նրանք, ովքեր որեխաներ չունեն:
10. Լավ է մեռնել ծիծաղից, քան՝ վախից:
11. «Փորձ» –ը բառ է, որով մարդիկ կոչում են իրենց սխալները:
12. Ծերանալով մարդն ավելի վատ է տեսնում, բայց՝ ավելի շատ:
13. Մարդը պետք է ապրի, թեկուզ հետաքրքրասիրությունից ելնելով:
14. Ծնողները երեխաներին սովորեցնում են խոսել, իսկ երեխաները նրանց՝ լռել:
15. Վախեցիր առջևիդ այծից, հետևիդ ձիուց և տխմարից՝ բոլոր կողմերից:
16. Աշխարհը կոչնչացնի ոչ թե մարդն, այլ՝ տմարդը:
17. Ադամն առաջին երջանիկն էր, քանի որ զոքանչ չուներ:
18. Աստված կպաշտպանի քեզ վատ կանանցից, իսկ լավերից փրկվիր ինքդ:
19. Մուտք գործեց գինին, դուրս եկավ գաղտնիքը:
20. Հյուրը և ձուկը երեք օրից սկսում են հնանալ:
21. Գեղեցիկ լռելն ավելի դժվար է, քան գեղեցիկ խոսելը:
22. Սպիտակ մազերը ծերության, այլ ոչ թե՝ իմաստնության նշան են: