Մշակույթ 

«Genealogy» խումբը նվեր է պատրաստել իր երկրպագուներին

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի մասնակիցները մեծ նվեր են պատրաստել  աշխարհի բոլոր հայերի և իրենց երկրպագուների համար: Այս մասին հայտնում են Առաջին  ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:

 


Վաղը` մայիսի 15-ին, հայաստանյան ժամանակով 17:00-ին (15:00 CET) “Genealogy” խումբը կներկայանա նոր երգով: «Genealogy» խմբի բոլոր անդամները կերգեն հայերեն` բոլոր հայերի միասնության, համախմբման, ուժի և հայկականության մասին:

 


Երգի պրեմիերան կկայանա «Genealogy» խմբի յութուբյան ալիքով:

«Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 19-ին: 

Նույն շարքից