Մշակույթ 

Երբեք չեմ ձգտել նիհար լինել. Մոնիկա Բելուչի

Իտալացի դերասանուհի և գեղեցկուհի Մոնիկա Բելուչին «7 Дней»-ի հետ զրույցում խոսել է իր կազմվածքի և նորաձևության մասին:

 


«Ես հպարտանում եմ իմ չափերով և երբեք չեմ ձգտել նիհար լինել։ Ես նիհարությունը գեղեցիկ չեմ համարում։ Եթե նիհարությունն անհավանական ջանքերի արդյունք է, իսկ դուք բնականից օժտված եք փարթամ կազմվածքով, ապա չեմ կարծում, որ փոխվելն իմաստ ունի»,- նման կարծիք է հայտնել աշխարհահռչակ դերասանուհին։

 


Գեղեցկուհին նաև նշել է, որ ամենօրյա ֆիզիկական վարժություններով իրեն չի տանջում և չի այցելում մարզասրահ։ 

 


«Առանց մակարոնի և շոկոլադի չեմ կարող: Ընկերներիս հետ գնում եմ ռեստորաններ և ոչնչից ինձ չեմ զրկում։ Միակ բանը, որ այս դեպքում օգնում է՝ չափավորությունն է և չափաբաժինը վերահսկելը»,- նշել է Բելուչին։

Նույն շարքից