Մերիլին Մոնրոյի առեղծվածային մահից հետո 53 տարի անց եթեր դուրս եկավ փաստագրական ֆիլմ, որի հեղինակները դերասանուհու մահվան մեջ մեղադրում են նրա բժշկին, հայտնում է vesti.ru-ն:
Autopsy: The Last Hours of Marilyn Monroe ֆիլմում ասվում է, որ բժիշկ Հայման Էնգելբերտը դերասանուհուն տվել է քնաբերի մահացու չափաբաժին: Այսպիսով` Մոնրոն մահացել է բժշկի անփութության հետևանքով: Բժիշկը նրան մահվանից երկու օր առաջ «Նեմբուտալ» է նշանակել:
Մոնրոյի մահվան նոր հետաքննությունն անցկացրած դոկտոր Ռիչարդ Շեփարդըհայտնել է իր տեսակետն է հայտնել այս կապակցությամբ. «Եթե «Նեմբուտալը» և «Քլորալհիդրատը» միասին ընդունեն, դա շատ վատ ազդեցություն կունենա շնչառական համակարգի վրա: Տարօրինակ է, որ նրան նշանակել են երկու դեղը միասին: Դա հավասարազոր է մահվան դատապարտելուն»:
Մերիլին Մոնրոյին մահացած գտել են իր անկողնում 1962թ. օգոստոսի 5-ին: Դերասանուհու կողքին եղել են դեղերի դատարկ տուփեր: Նրա մահվան հիմնական վարկածը համարվում էր ինքնասպանությունը: