U2 ռոք խմբի համաշխարհային Innocence + Experience շրջագայությունը սկսվել է կանադական Վանկուվերում ելույթներով: Այն խոստանում է դառնալ 2015թ. ամենախոշոր երաժշտական իրադարձությունը:
Մինչև տարեվերջ իռլանդացիները ավելի քան 70 համերգ կտան Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում, տոմսերի մեծ մասը գնվել է վաճառքի առաջին իսկ րոպեներին:
Շրջագայությունը կազմակերպվել է ի պաշտպանություն Songs Of Innocence ալբոմի, որի թողարկումն անցած տարվա սեպտեմբերին ավարտվել էր սկանդալով: